21 ԹԻՎԻ

21 ԹԻՎԻ

21TV հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին։ Իր գործունեության սկզբնական շրջանում (1998–2002 թթ.) հեռարձակում էր «Eurosport» միջազգային սպորտային հեռուստաալիքի ծրագրերը։

2002 թվականից փոխելով ուղղվածությունը՝ 21TV-ն դարձավ Հայաստանի առաջին և մինչ օրս միակ երաժշտական-ժամանցային հեռուստաալիքը։

2014 թվականին հեռուստաընկերությունը սկսեց համագործակցել «Dominant Production» ընկերության հետ՝ բացելով զարգացման նոր փուլ։ Նույն թվականի ապրիլի 5-ին ալիքը պաշտոնապես վերանվանվեց «21TV»։

2014 թվականի հունիսի 2-ին գործարկվեց հեռուստաընկերության պաշտոնական կայքը՝ www.21tv.am, որի շնորհիվ 21TV-ն հասանելի դարձավ նաև առցանց տիրույթում։

2017 թվականի նոյեմբերից 21TV-ն առավել ամրապնդեց իր դիրքը՝ որպես որակյալ բովանդակություն առաջարկող հեռուստաընկերություն։