«Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

«Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

«Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից տեսալսողական մեդիաոլորտին օժանդակելու նպատակով։ Հիմնադրամը նպաստում է հանային մուլտիպլեքսով հեռարձակվող տեսալսողական ծրագրերում հանրօգուտ բովանդակության տեսակարար կշռի ավելացմանը, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև համընդհանուր նշանակություն ունեցող սոցիալական, մշակութային, կրթական և այլ կարևոր թեմաների համակողմանի և որակյալ լուսաբանմանը։
Հիմնադրամն իր առաքելության իրականացումն ապահովում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած և գործող հեռարձակողներին դրամաշնորհի տրամադրման միջոցով՝ պետական բյուջեից հատկացված միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից հավաքագրված դրամական միջոցների հաշվին։
Ընդհանուր առմամբ, «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի գործունեությունը միտված է հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող բովանդակության որակի և հանրօգուտ բաղադրիչի բարձրացմանը, մեդիամիջավայրի զարգացմանը և հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։