Մենք Քոնսալթինգ

Մենք Քոնսալթինգ

«Մենք Քոնսալթինգ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին և իր գործունեության ընթացքում ձևավորվել է որպես վստահելի ու պրոֆեսիոնալ խորհրդատվական գործընկեր։ Ընկերությունը մատուցում է խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ՝ ապահովելով բարձր որակ և արդյունավետություն։ Ծառայություններն իրականացվում են փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերելով անհատական մոտեցում։

Ընկերության գործունեության հիմքում դրված են հետևյալ կարևոր սկզբունքները․

  • Պրոֆեսիոնալիզմ
  • Գաղտնիության ապահովում
  • Ծառայությունների արդյունավետ և որակյալ մատուցում
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ

Այս արժեքներին հավատարիմ մնալու շնորհիվ «Մենք Քոնսալթինգ»-ը տարիների ընթացքում ձևավորել է վստահելի և կայուն դրական համբավ, որը հանդիսանում է ընկերության կարևորագույն ձեռքբերումներից մեկը։

Գործունեության հիմնական ուղղությունները

Թվային փոխակերպման խորհրդատվություն

Մրցակցային և առևտրային իրավունք

Մտավոր սեփականության և տեղեկատվական իրավունքի ոլորտ