Հովհաննես Մովսիսյան

Հովհաննես Մովսիսյան

Հովհաննես Մովսիսյանը մեդիա ոլորտում ունի ավելի քան 18 տարվա փորձ։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում, գտնվելով ՀՀ-ում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների կիզակետում, իրականացրել է լրագրողական և պրոդյուսերական աշխատանք՝ ապահովելով որակյալ մեդիակոնտենտ։

Նա սկսել է իր կարիերան 16 տարեկանից` Ինտերնյուսի «Մենք ենք» հաղորդաշարում, որը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերությամբ , 2009 թվականից աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես լրագրող, հաղորդավար և պրոդյուսեր։
Նա հիմնադրել և ղեկավարել է մի շարք կառույցներ՝ «CMTeam» մեդիա ընկերությունը, «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը», «Օրբելի» վերլուծական կենտրոնը և «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։

2018-2020 թթ. նա հանդիսացել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենը:

2020 թվականից Հովհաննես Մովսիսյանը ղեկավարում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։ Այդ ընթացքում ստեղծվել են նոր հեռուստաալիքներ, թվային հարթակներ և իրականացվել են խոշոր մշակութային նախագծեր՝ ներառյալ տարածաշրջանային զբոսաշրջությունը խթանող «Ֆեստիվառ» փառատոնը։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը 2022 թվականին հյուրընկալել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը (JESC 2022) Հայաստանում։