Աննա Մանասյան

Աննա Մանասյան

«Շանթ» հեռուստաընկերության գլխավոր գործառնական տնօրեն

Աննա Մանասյանը 2023 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր գործառնական տնօրենի պաշտոնը՝ ղեկավարելով ընկերության ընթացիկ գործունեությունը, ապահովելով գործընթացների արդյունավետ կազմակերպումն ու որոշումների իրականացումը։ Կրթությամբ միջազգային իրավունքի մագիստրոս է և ունի ավելի քան 17 տարվա մասնագիտական փորձ իրավական, պաշտպանական և մեդիա ոլորտներում։

Իր կարիերայի ընթացքում ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ զբաղեցնելով անձնակազմի կառավարման, իրավական ապահովման և վերլուծական գործունեության հետ կապված պատասխանատու պաշտոններ։ Մինչ ղեկավարության կազմում ընդգրկվելը, իրավական գործունեություն է ծավալել հեռուստաընկերությունում ՝ մասնագիտանալով կորպորատիվ իրավունքի, պայմանագրային հարաբերությունների և կազմակերպության իրավական ապահովման ոլորտներում։ Իր մասնագիտական փորձի շնորհիվ Աննա Մանասյանը հաջողությամբ համադրում է իրավական գիտելիքներն ու կառավարման հմտությունները՝ նպաստելով «Շանթ» հեռուստաընկերության կայուն զարգացմանն ու արդյունավետ գործունեությանը։