ՏՄԻԿ տարեկան հաշվետվություն
Կայացավ Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի տարեկան հաշվետվության միջոցառումը:
Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեն (ՏՄԻԿ) ինքնակարգավորվող մասնագիտական կառույց է, ստեղծված 2024 թվականին: Այն միավորում է հանրային մուլտիպլեքսով հանրային ու մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաալիքներն ու գովազդային գործակալությունները: Կոմիտեն գործում է որպես համատեղ կարգավորման հարթակ, և տարեկան հաշվետվությունը հնարավորություն է տալիս կոմիտեին ամփոփել արդեն արված աշխատանքը, ներկայացնել ֆինանսական հաշվետվություն ՏՄԻԿ անդամներին, իսկ կոմիտեի անդամների համար սա հնարավորություն է բարձրաձայնել առկա խդիրներն ու գտնել դրանց համապատասխան լուծումները :
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՏՄԻԿ տարեկան գործունեության նկարագրական հաշվետվություն, ֆինասնական հաշվետվություն, քննարկվեցին վերջերս ներդրված վարկանշային չափումների նոր համակարգում առաջացած խնդիրները, եղավ անդրադարձ գովազդային գործակալությունների առաջադրած տեխնիկական հարցերին:
Միջոցառման ավարտին մասնակիցներին ներկայացվեց նաև ՏՄԻԿ-ի պաշտոնական կայքը՝ www.amic.am, որտեղ հավաքված է ամբողջական տեղեկատվություն կոմիտեի կառուցվածքի, գործունեության, անդամների և գործընկերների մասին:
