Հանրային Հեռուստաընկերություն
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1956 թվականին։ Հանրայինի հեռուստաընտանքը բաղկացած է 4 hեռարձակվող և 1 թվային ալիքից։ Դրանք են՝ Առաջին ալիք, Առաջինի լրատվական ալիք, Առաջինի միջազգային ալիք, Առաջին ալիք Ամերիկա և Նոր ալիք։ Հանրային հեռուստաընկերության ալիքները տարիներ շարունակ հեռուստատեսային չափումներով առաջատար դիրքում են։ Հանրայինն ամենօրյա ռեժիմով տրամադրում է հեռուստադիտողին բազմաժանր և որակյալ հեռուստաբովանդակություն։
Մեր բոլոր գործողությունների հիմքը
Մեր բոլոր գործողությունների հիմքը
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Թափանցիկություն
Մենք ամրապնդում ենք հանրային վստահությունը՝հաշվետու կառավարման և բաց տվյալների միջոցով։
Մասնագիտական զարգացում
Ներդնում ենք մեդիա կրթական ծրագրեր՝ նոր սերնդի մասնագետների զարգացման համար։
Մրցունակություն
Մենք բարձրացնում ենք տեղական մեդիա շուկայի գրավչությունը՝ գովազդատուների, գործընկերների և միջազգային խաղացողների համար։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ապահովել թափանցիկություն, ճշգրտություն և արդարություն Հայաստանի տեսալսողական մեդիա ոլորտում՝ կառավարելով լսարանի չափման համակարգերը, պաշտպանելով տվյալների ամբողջականությունը և խթանելով մրցունակ ու հուսալի մեդիա միջավայր, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Գործադիր Տնօրեն
Գործադիր Տնօրեն
Մարգարիտա Գրիգորյան
Մարգարիտա Գրիգորյանը մեդիա ոլորտի առաջատար գործիչներից է, ում մասնագիտական գործունեությունը ընդգրկում է ավելի քան 30 տարի՝ հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, պետական կառավարման և կրթության ոլորտներում։ Նա լայնորեն ճանաչված է Հայաստանի ժամանակակից մեդիա դաշտի ձևավորման և զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար՝ համադրելով խմբագրական փորձը, ռազմավարական մտածողությունն ու ակադեմիական գիտելիքը։ Մարգարիտա Գրիգորյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1990-ականների սկզբին՝ դեռ ուսանողական տարիներին համագործակցելով հայկական առաջատար թերթերի և «Արմենպրես» լրատվական գործակալության հետ։ 1993 թվականին նա աշխատանքի է անցել Հայաստանի Հանրային ռադիոյում, որտեղ զբաղեցրել է խմբագրի, ապա՝ պրոդյուսերի և սոցիալ-քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագրի պաշտոններ։ Նրա վաղ շրջանի աշխատանքները կենտրոնացած էին հասարակական և քաղաքական թեմաների լուսաբանման վրա՝ Հայաստանի անկախացումից հետո ձևավորվող մեդիա միջավայրում։
ՏՄԻԿ գործընկերներ
ՏՄԻԿ գործընկերներ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը պետական կառույցների և հիմնարար գործընկերների հետ, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանն ու կայունությանը։