Մենք Քոնսալթինգ
«Մենք Քոնսալթինգ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին և իր գործունեության ընթացքում ձևավորվել է որպես վստահելի ու պրոֆեսիոնալ խորհրդատվական գործընկեր։ Ընկերությունը մատուցում է խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ՝ ապահովելով բարձր որակ և արդյունավետություն։ Ծառայություններն իրականացվում են փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերելով անհատական մոտեցում։
Ընկերության գործունեության հիմքում դրված են հետևյալ կարևոր սկզբունքները․
- Պրոֆեսիոնալիզմ
- Գաղտնիության ապահովում
- Ծառայությունների արդյունավետ և որակյալ մատուցում
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ
Այս արժեքներին հավատարիմ մնալու շնորհիվ «Մենք Քոնսալթինգ»-ը տարիների ընթացքում ձևավորել է վստահելի և կայուն դրական համբավ, որը հանդիսանում է ընկերության կարևորագույն ձեռքբերումներից մեկը։
Գործունեության հիմնական ուղղությունները
Թվային փոխակերպման խորհրդատվություն
Մրցակցային և առևտրային իրավունք
Մտավոր սեփականության և տեղեկատվական իրավունքի ոլորտ
