- Գլխավոր ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Hepta Armenia
Hepta Armenia
«Hepta Armenia»-ն համալիր ծառայություններ մատուցող գովազդային գործակալություն է՝ ստեղծված 2009 թվականին, Երևանում։
Ստրատեգիկ մարքեթինգ և հաղորդակցություն, կրեատիվ նախագծերի մշակում և իրականացում, ճշգրիտ մեդիա պլանավորում և միջոցառումների կազմակերպում. այս ամենը միավորելով էլ նրանք ստեղծում ենք գաղափարներ, որոնք ոգեշնչում են մարդկանց և վերածվում իրական փոփոխությունների։
Մեր բոլոր գործողությունների հիմքը
Մեր բոլոր գործողությունների հիմքը
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Թափանցիկություն
Մենք ամրապնդում ենք հանրային վստահությունը՝հաշվետու կառավարման և բաց տվյալների միջոցով։
Մասնագիտական զարգացում
Ներդնում ենք մեդիա կրթական ծրագրեր՝ նոր սերնդի մասնագետների զարգացման համար։
Մրցունակություն
Մենք բարձրացնում ենք տեղական մեդիա շուկայի գրավչությունը՝ գովազդատուների, գործընկերների և միջազգային խաղացողների համար։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ապահովել թափանցիկություն, ճշգրտություն և արդարություն Հայաստանի տեսալսողական մեդիա ոլորտում՝ կառավարելով լսարանի չափման համակարգերը, պաշտպանելով տվյալների ամբողջականությունը և խթանելով մրցունակ ու հուսալի մեդիա միջավայր, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Գործադիր Տնօրեն
Գործադիր Տնօրեն
Մարգարիտա Գրիգորյան
Մարգարիտա Գրիգորյանը մեդիա ոլորտի առաջատար գործիչներից է, ում մասնագիտական գործունեությունը ընդգրկում է ավելի քան 30 տարի՝ հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, պետական կառավարման և կրթության ոլորտներում։ Նա լայնորեն ճանաչված է Հայաստանի ժամանակակից մեդիա դաշտի ձևավորման և զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար՝ համադրելով խմբագրական փորձը, ռազմավարական մտածողությունն ու ակադեմիական գիտելիքը։ Մարգարիտա Գրիգորյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1990-ականների սկզբին՝ դեռ ուսանողական տարիներին համագործակցելով հայկական առաջատար թերթերի և «Արմենպրես» լրատվական գործակալության հետ։ 1993 թվականին նա աշխատանքի է անցել Հայաստանի Հանրային ռադիոյում, որտեղ զբաղեցրել է խմբագրի, ապա՝ պրոդյուսերի և սոցիալ-քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագրի պաշտոններ։ Նրա վաղ շրջանի աշխատանքները կենտրոնացած էին հասարակական և քաղաքական թեմաների լուսաբանման վրա՝ Հայաստանի անկախացումից հետո ձևավորվող մեդիա միջավայրում։
ՏՄԻԿ գործընկերներ
ՏՄԻԿ գործընկերներ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը պետական կառույցների և հիմնարար գործընկերների հետ, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանն ու կայունությանը։