TV — AMIC

Առաջին լրատվական ալիք
Առաջին ալիք (Հանրային հեռուստաընկերություն)

Հիմնադրվել է 1956 թվականի նոյեմբերի 29-ին՝ դառնալով Հայաստանի առաջին հեռուստատեսային ալիքը։ Սկզբում այն կենտրոնացած էր մշակութային, գեղարվեստական և մանկական ծրագրերի վրա, իսկ ավելի ուշ զարգացրեց նաև լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումները։ Անկախությունից հետո հեռուստաընկերությունը դարձավ առավել ազատ և բազմաբովանդակ՝ ներմուծելով նոր ձևաչափեր ու տեխնոլոգիաներ։ Այսօր Առաջին ալիքը շարունակում է լինել Հայաստանի առաջատար հանրային հեռարձակողը՝ առաջարկելով լայնածավալ ծրագրեր և թվային ու HD հեռարձակում։

ԲՈՒՆ TV
Բուն TV-ին բազմահարթակ գիտակրթական և մշակութային մեդիա նախաձեռնություն է, ստեղծված ստեղծագործ մարդկանց համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց մտահորիզոնը։ Նրա առաքելությունն է ձևավորել հասարակություն, որը ակտիվորեն ներգրավված է գիտության և արվեստի արդյունքների ընկալման ու կիրառման մեջ։

Բուն TV-ին հիմնված է այն համոզման վրա, որ կրթությունը պետք է լինի բաց, անվճար, սահմանափակումներից զերծ և հասանելի բոլորին։ Նախաձեռնությունը ստեղծում է ինքնակրթության համար բաց աղբյուրներ, բարձրացնում է գիտության և արվեստի ոլորտի մարդկանց ճանաչելիությունը, ինչպես նաև զարգացնում է ուսումնական, ստեղծագործական և գիտելիքի փոխանակման հարթակներ։ Այն խթանում է նաև ռացիոնալ բանավեճի մշակույթը, բազմակարծությունը և քաղաքացիական հասարակությանը տրամադրում է տարածք՝ ժողովրդավարական արժեքները առաջ մղելու համար։

Բուն TV գիտամշակութային հիմնադրամին հիմնադրվել է 2013 թվականին Քրիստինե Արմենակյանի և Գեմաֆին Գասպարյանի կողմից։ Նրա կառուցվածքում գործում են Բուն TV հեռուստաընկերությունը, AudioBoon ռադիոկայանը, Boonus առցանց կրթական հարթակը և Detector վերլուծական կայքը։

Բուն TV-ին բազմահարթակ գիտակրթական և մշակութային մեդիա նախաձեռնություն է, ստեղծված ստեղծագործ մարդկանց համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց մտահորիզոնը։ Նրա առաքելությունն է ձևավորել հասարակություն, որը ակտիվորեն ներգրավված է գիտության և արվեստի արդյունքների ընկալման ու կիրառման մեջ։

Բուն TV-ին հիմնված է այն համոզման վրա, որ կրթությունը պետք է լինի բաց, անվճար, սահմանափակումներից զերծ և հասանելի բոլորին։ Նախաձեռնությունը ստեղծում է ինքնակրթության համար բաց աղբյուրներ, բարձրացնում է գիտության և արվեստի ոլորտի մարդկանց ճանաչելիությունը, ինչպես նաև զարգացնում է ուսումնական, ստեղծագործական և գիտելիքի փոխանակման հարթակներ։ Այն խթանում է նաև ռացիոնալ բանավեճի մշակույթը, բազմակարծությունը և քաղաքացիական հասարակությանը տրամադրում է տարածք՝ ժողովրդավարական արժեքները առաջ մղելու համար։

Բուն TV գիտամշակութային հիմնադրամին հիմնադրվել է 2013 թվականին Քրիստինե Արմենակյանի և Գեմաֆին Գասպարյանի կողմից։ Նրա կառուցվածքում գործում են Բուն TV հեռուստաընկերությունը, AudioBoon ռադիոկայանը, Boonus առցանց կրթական հարթակը և Detector վերլուծական կայքը։

Բուն TV-ին ձևավորում է գիտության և կրթության հանրային դիսկուրս՝ ստեղծելով ժամանակակից հայկական գիտելիքի դինամիկ շտեմարան։ Այն համագործակցում է տեղական և միջազգային գործընկերների հետ, իրականացնում համատեղ նախագծեր և տրամադրում տեխնիկական ու մասնագիտական աջակցություն։ Տարիների ընթացքում Բուն TV-ն ստեղծել և հրապարակել է ավելի քան 5000 նյութ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ գիտահետազոտական և վերլուծական հոդվածներ, կրթական վիդեոսերիաներ և հաղորդումներ՝ համագործակցելով ավելի քան 1000 գիտնականների, հետազոտողների և արվեստագետների հետ։

2022 թվականից Բուն TV-ն միացել է Հայաստանի լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությանը և իր գործունեության մեջ առաջնորդվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական կանոնագրով։ին ձևավորում է գիտության և կրթության հանրային դիսկուրս՝ ստեղծելով ժամանակակից հայկական գիտելիքի դինամիկ շտեմարան։ Այն համագործակցում է տեղական և միջազգային գործընկերների հետ, իրականացնում համատեղ նախագծեր և տրամադրում տեխնիկական ու մասնագիտական աջակցություն։ Տարիների ընթացքում Բուն TV-ն ստեղծել և հրապարակել է ավելի քան 5000 նյութ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ գիտահետազոտական և վերլուծական հոդվածներ, կրթական վիդեոսերիաներ և հաղորդումներ՝ համագործակցելով ավելի քան 1000 գիտնականների, հետազոտողների և արվեստագետների հետ։

2022 թվականից Բուն TV-ն միացել է Հայաստանի լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությանը և իր գործունեության մեջ առաջնորդվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական կանոնագրով։

5-ՐԴ ԱԼԻՔ
«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Ներկայացնում է բազմազան հեռուստատեսային բովանդակություն՝ լրատվական թողարկումներից մինչև համաշխարհային կինոարտադրողների լավագույն ֆիլմեր և սերիալներ: Հեռուստաընկերությունը նաև առաջարկում է հասարակական-քաղաքական, վերլուծական, մշակութային, կրթական, մանկական և ժամանցային ծրագրեր, որոնք միավորում են տեղեկատվությունն ու ժամանցը՝ ապահովելով հեռուստադիտողի համար բազմաշերտ և հետաքրքիր հեռուստատեսային բովանդակություն:

5-րդ ալիքը պաշտոնապես գործարկվել է 2018 թվականի նոյեմբերին։ Ալիքի ռազմավարության հիմնական նպատակն է ապահովել մրցունակ բովանդակություն և անկողմնակալ լրատվություն հեռուստատեսային շուկայում։

Հաշվի առնելով հեռուստադիտողների պահանջներն ու հետաքրքրությունները՝ ալիքը ներկայացնում է բազմազան ծրագրային ցանց՝ տարբեր ժանրերի հեղինակային նախագծերով։ Ծրագրերը ներառում են լրատվական, հասարակական-քաղաքական, վերլուծական, մշակութային և ժամանցային հաղորդումներ՝ նախատեսված լայն լսարանի համար։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում վավերագրական ֆիլմերի և շարքերի ստեղծմանը։ Մրցունակ բովանդակություն ապահովելու նպատակով ալիքը շարունակաբար ընդլայնում է միջազգային համագործակցությունը՝ հեռարձակելով աշխարհի առաջատար բովանդակություն ստեղծող ընկերությունների արտադրանք, այդ թվում՝ Netflix, Canal+, BBC, HBO և այլոց։

Հեռարձակվելով հանրային մուլտիպլեքսով և ակտիվ ներկայություն ունենալով սոցիալական հարթակներում՝ 5-րդ ալիքը ապահովում է լայն լսարան և բովանդակության հասանելիություն հասարակության տարբեր խմբերի համար։

ՄԻՐ
«Միր» Միջպետական Հեռուստառադիոընկերությունը հիմնադրվել է 1992թ. ԱՊՀ անդամ երկրների կողմից՝ միասնական տեղեկատվական դաշտ ձևավորելու նպատակով։ Այսօր «Միր»-ը հանդես է գալիս որպես ժամանակակից բազմահարթակ մեդիա ցանց, որը ներառում է իր մեջ հեռուստատեսություն, ռադիո և թվային հարթակներ՝ ապահովելով վստահելի նորություններ, վերլուծական հաղորդումներ և վավերագրական նախագծեր։

«Միր» Հեռուստառադիոընկերության Հայաստանի Հանրապետության ազգային մասնաճյուղը գործում է 1993 թվականից, կարևոր դեր խաղալով տեղական և միջազգային տեղեկատվական միջավայրերի միջև կամուրջ ստեղծելու գործում։ Մասնաճյուղը ղեկավարում է Մերուժան Սարգսյանը։

Ազգային մասնաճյուղում ձևավորվում և եթեր են հեռարձակվում տեղեկատվական ու վերլուծական հաղորդումներ, որոնք ընդգրկում են ինչպես Հայաստանի իրադարձությունները, այնպես էլ միջազգային օրակարգը՝ մասնաճյուղը դարձնելով քաղաքական, տնտեսական ու մշակութային առանցքային իրադարձությունների մասին անաչառ տեղեկատվության կարևոր հարթակ։

Ազգային մասնաճյուղը հետևողականորեն զարգացնում է թվային ուղղությունը և ներկայանում է բոլոր հիմնական հարթակներում՝ ընդլայնելով իր հասանելիությունը տարբեր լսարանների համար։

21 ԹԻՎԻ
21TV հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին։ Իր գործունեության սկզբնական շրջանում (1998–2002 թթ.) հեռարձակում էր «Eurosport» միջազգային սպորտային հեռուստաալիքի ծրագրերը։

2002 թվականից փոխելով ուղղվածությունը՝ 21TV-ն դարձավ Հայաստանի առաջին և մինչ օրս միակ երաժշտական-ժամանցային հեռուստաալիքը։

2014 թվականին հեռուստաընկերությունը սկսեց համագործակցել «Dominant Production» ընկերության հետ՝ բացելով զարգացման նոր փուլ։ Նույն թվականի ապրիլի 5-ին ալիքը պաշտոնապես վերանվանվեց «21TV»։

2014 թվականի հունիսի 2-ին գործարկվեց հեռուստաընկերության պաշտոնական կայքը՝ www.21tv.am, որի շնորհիվ 21TV-ն հասանելի դարձավ նաև առցանց տիրույթում։

2017 թվականի նոյեմբերից 21TV-ն առավել ամրապնդեց իր դիրքը՝ որպես որակյալ բովանդակություն առաջարկող հեռուստաընկերություն։

Կենտրոն
«Կենտրոն» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին: Հեռուստաընկերության եթերը հասանելի է հանրապետության ամբողջ տարածքում: Մի քանի գեոստացիոնար արբանյակների միջոցով հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակվում Ասիայից մինչև Ամերիկա, Եվրոպայից Աֆրիկա`սփյուռքում հայապահպանությանը նպաստելու, հոգևոր, մշակութային հաղորդումները հանրահռչակելու, ազգայինը տարածելու, օպերատիվ և բազմակողմանի լրատվությունը մեր հայրենակիցներին հասանելի դարձնելու նպատակով: Հեռուստաընկերությունն ունի հարուստ տեսադարան, ֆիլմադարան և արխիվային տեսանյութեր: Նախագծերի և հաղորդումների ճնշող մեծամասնությունը սեփական արտադրության են: Հեռուստաընկերության հիմնական խնդիրն է եթերում հնչեցնել ու պահպանել անաղարտ մայրենի լեզուն: Հեռուստաընկերությունն ունի տեխնիկապես հագեցած կրկնօրինակման և հնչյունավորման ստուդիաներ, իսկ շարժական հեռուստակայանը, բացի հրատապություն պահանջող քաղաքական, հասարակական իրադարձություններից, նկարահանում և ցուցադրում է բազմաթիվ այլ խոշոր միջոցառումներ: «Կենտրոն» հեռուստաընկերությունը ներկայացնում է հաղորդումներ՝ հասարակության բոլոր շերտերի, տարիքային ու սոցիալական խմբերի, ինչպես նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար:

Արմենիա Թի-Վի
«Արմենիա Թի-Վի»-ն հիմնադրվել է 1998 թվականին և առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1999 թվականի հունվարի 13-ին։ Իր գործունեության հենց սկզբից հեռուստաընկերությունն ապահովել է շուրջօրյա եթեր՝ ներկայացնելով սեփական արտադրության բազմաթիվ ծրագրեր և ֆիլմեր։

2000 թվականին «Արմենիա Թի-Վի»-ն Հայաստանում առաջինն էր, որը հեռարձակեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգան, իսկ հետագայում նաև Իտալիայի և Իսպանիայի առաջնությունները։ 2001 թվականից սկսած՝ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակվում արբանյակային կապով՝ ունենալով նաև սեփական շրջիկ արբանյակային կայան։

2002 թվականին «Արմենիա Թի-Վի»-ն Հայաստան բերեց միջազգային հեռուստաֆորմատներ և մինչ օրս շարունակում է հեռարձակել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղը։ Նույն թվականին հեռուստաընկերությունը ցուցադրեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

2002 թվականից սկսած՝ հեռուստաընկերությունն առաջիններից էր, որը նկարահանում էր ամանորյա բացառիկ ֆիլմեր արտերկրում՝ Դուբայում, Ամստերդամում, Փարիզում և Լոնդոնում։ 2004–2005 թվականներին այն առաջին անգամ կնքեց էքսկլյուզիվ պայմանագրեր հոլիվուդյան կինոստուդիաների հետ՝ հայ հանդիսատեսին ներկայացնելով համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմեր։

«Արմենիա Թի-Վի»-ն շարունակաբար ձեռք է բերում միջազգային ձևաչափերի բացառիկ իրավունքներ և ներկայացնում դրանք հայ հեռուստադիտողին։ Տարբեր եթերաշրջաններում հեռուստաընկերությունը ցուցադրել է այնպիսի հայտնի նախագծեր, ինչպիսիք են The Voice և The Brainest։ Բացի այդ, բանակցությունների արդյունքում, արդեն մի քանի տարի շարունակ, «Արմենիա Թի-Վի»-ն հանդիսանում է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ ֆուտբոլային մրցաշարի բացառիկ հեռարձակողը Հայաստանում։

Այս մասին նշել է հեռուստաընկերության բաժնետեր և ստեղծագործական զարգացման պատասխանատու Ռոբերտ Հովհաննիսյանը։

2009 թվականին հեռուստաընկերությունը նախաձեռնել է առաջին համահայկական «Հայրենիք–Սփյուռք. Երևան–Մոսկվա–Փարիզ–Լոս Անջելես հեռուստակամուրջ» նախագիծը, որի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից հայերը միաժամանակ միավորվեցին ուղիղ եթերում՝ հաղթահարելով տարածական մեծ հեռավորությունները։

Նույն թվականին Միացյալ Նահանգներում նկարահանվել է առաջին հայ-ամերիկյան հեռուստասերիալը՝ «Էմիգրանտները»։ Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է աննախադեպ իրադարձություն՝ հայերը մասնակցել են լեգենդար «Ֆորտ Բոյար» նախագծին։

2011 թվականին, առաջին անգամ հայկական հեռուստատեսության պատմության մեջ, ցուցադրվել են 3D ֆիլմեր։ 2012 թվականից հեռուստաընկերությունը հեռարձակում է ֆուտբոլային ամենախոշոր իրադարձություններից մեկը՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգան։

Շանթ
Շանթ հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին։ 10 տարվա ընթացքում այն փոքր տարածաշրջանային ալիքից վերածվել է երկրի հեռուստատեսային ոլորտի առաջատարի։ Շանթը դարձել է հայկական հեռուստատեսության հիմնական նորարարներից մեկը՝ հիմնովին փոխելով դրա ժամանակակից տեսքը, սահմանելով նոր չափանիշներ և ստեղծելով նոր ձևաչափերի արտադրության մոդելներ, որոնք նախկինում գոյություն չունեին Հայաստանում։ Շանթը մշտապես համարվել է ամենավստահելի հեռուստալրատվական աղբյուրներից մեկը Հայաստանում և աշխարհասփյուռ հայերի համար։

Տարիների ընթացքում Շանթը  կարևոր դեր է ունեցել երկրի ժամանակակից ժամանցային ոլորտի ձևավորման մեջ։ Այն հայտնի է իր բազմաժանր ծրագրերով՝ ներառյալ հեռուստասերիալներ, թոք-շոուներ, ժամանցային հաղորդումներ, երաժշտական նախագծեր, ռեալիթի շոուներ և խոշոր արտադրություններ։ Բարձր արտադրական չափանիշներն ու ստեղծագործ մոտեցումը այն դարձրել են տարածաշրջանի ամենաազդեցիկ հեռարձակողներից մեկը։

Շանթը հատկապես հայտնի է իր հեղինակային սերիալներով՝ Vorogayt (Traped), Vervaratsner (Abandoned), Sahmanain (On The Border), Tghte Yerazank (Paper Dream), Banakum (In the Army), Qaxaqum (In the City), Hatuk Dasaran (Special Class), Kakhvatsutiun (Addiction), որոնք մեծ ճանաչում են ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Այս նախագծերը ամրապնդեցին ընկերության դիրքը տեղական սերիալների արտադրության ոլորտում։

Շոու արտադրության ոլորտում Շանթը նոր չափանիշներ է սահմանել՝ ադապտացնելով միջազգային հայտնի ձևաչափեր, ինչպիսիք են Who Wants to Be a Millionaire?, Hay Superstar (Pop Idol), Got Talent, So You Think You Can Dance, Dancing With Stars, X Factor, My Name Is, Power of Ten, Little Big Shots։ Այս նախագծերը կարևոր առաջընթաց էին տեղական ոլորտի համար՝ ցույց տալով, որ հայկական հեռուստատեսությունը կարող է ապահովել միջազգային մակարդակի բովանդակություն։

Բացի ավանդական հեռարձակումից, Շանթը մշտապես ներդրումներ է կատարել ժամանակակից ստուդիական տեխնոլոգիաների, թվային նորարարությունների և բարձրորակ արտադրության գործընթացների մեջ։ Այսօր ալիքը հասանելի է եթերով, կաբելային ցանցերով, արբանյակային ծառայություններով և առցանց հարթակներով՝ ապահովելով համաշխարհային հասանելիություն։

Շանթը նաև ակտիվորեն զարգացնում է իր թվային ներկայությունը սոցիալական ցանցերում և վիդեոհարթակներում՝ ընդլայնելով լսարանը ամբողջ աշխարհում։ Շարունակական զարգացման և որակի հանդեպ նվիրվածության շնորհիվ այն շարունակում է մնալ Հայաստանի ամենահուսալի և ազդեցիկ հեռուստաընկերություններից մեկը։

Հանրային Հեռուստաընկերություն
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1956 թվականին։ Հանրայինի հեռուստաընտանքը բաղկացած է 4 hեռարձակվող և 1 թվային ալիքից։ Դրանք են՝ Առաջին ալիք, Առաջինի լրատվական ալիք, Առաջինի միջազգային ալիք, Առաջին ալիք Ամերիկա և Նոր ալիք։ Հանրային հեռուստաընկերության ալիքները տարիներ շարունակ հեռուստատեսային չափումներով առաջատար դիրքում են։ Հանրայինն ամենօրյա ռեժիմով տրամադրում է հեռուստադիտողին բազմաժանր և որակյալ հեռուստաբովանդակություն։