Տնօրենների խորհուրդ — AMIC

Բեթղեհեմ Արաբյան
2006-2012թթ․ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժին․ մագիստրատուրա 15 տարվա աշխատանքային փորձ՝ տարբեր մեդիաներում։ 2016-2023 թթ․ Tert.am լրատվական կայքի լրագրող, լրագրողների թիմի ղեկավար․ համակարգել է լուսաբանման ձևաչափը, թեմաներն ու այլ բովանդակային հարցեր, եղել է կայքի գլխավոր խմբագիրը։ « Քառյակ մեդիայի» ստեղծումից ի վեր ոչ միայն աշխատել է ուղիղ եթերում, այլ նաև համագարկել է ողջ կոնտենտը՝ ստեղծումից մինչև հեռարձակում և լուսաբանում։ 2023-ին հիմնել է Hayastan.news լրատվական կայքը, մինչև 2025-ի հունիսի 1-ը զբաղվել է լրատվամիջոցի զարգացմամբ։ 2025-ի հունիսի 2-ին նշանակվել է «Կենտրոն» ՀԸ տնօրեն։ Մասկացնել է միջազգային դասընթացների։

Դավիթ Բաբախանյան
Դավիթ Բաբախանյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 149 միջնակարգ դպրոցում, 1992-1998 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանում՝ բուժական գործ ֆակուլտետում։ 1998-2000 թվականներին սովորել է արդինատուրայում՝ մաշկաբան-վեներոլոգ մասնագիտացմամբ։ Համալսարանն ավարտելուց հետո ծառայել է բանակում՝ որպես բուժծառայության լեյտենանտ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1995 թվականին՝ համագործակցելով «Շարմ Հոլդինգի», 2003 թվականից՝ Արմենիա հեռուստաընկերության հետ[2]։

2003-2008 թվականներին եղել է «Կարգին հաղորդում» հումորային նախագծի ռեժիսորը[1]։ 2009 թվականից համագործակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ՝ մեկ տարի հետո նկարահանելով «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալը[1]։ 2010 թվականին նկարահանել է «Կյանքի կառուսել» կարճամետրաժ պատում-հեռուստանովելները։

«Շարմ Հոլդինգի» հետ նկարահանել են «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker.am» «Հյուսիս հարավ» կինոնկարները[3]։ 2011 թվականին հանդես է եկել որպես «Փեսացուն կրկեսից» կինոնկարի ռեժիսոր[4], 2012 թվականին նկարահանել է կատակերգական ժանրի «Poker.AM» կինոնկարը[5], 2015-ին որպես ռեժիսոր և սցենարիտստ նկարահանել է «Հյուսիս հարավ» կինոնկարները։ 2012 թվականից Արմենիա հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է[6] և տարբեր հեռուստանախագծների և ֆիլմերի համահեղինակ, պրոդյուսեր։

2013-2015 թվականներին եղել է «Տնփեսա» սիթքոմի պրոդյուսերը[7] և 2014-2019 թվականներին «Ֆուլ Հաուս» սիթքոմի համահեղինակը[8], 2015-2017 թվականներին՝ «Դոմինո» սիթքոմի համապրոդյուսերը[9]։

2015 թվականին Բաբախանյանը նկարահանել է Հյուսիս-Հարավ կինոկատակերգությունը, որն առաջին հայաստանյան ֆիլմն է, որտեղ կիրառվել են 3D-անիմացիոն և վիզուալ մեծածավալ էֆեկտներ[10][11]։

2019 թվականին, երբ Հայաստանում տեսահոլովակի նկարահանումներ էին կատարում ռուս ռեփեր Տիմատին և Նազիման, հայկական կողմից այդ աշխատանքներում համապրոդյուսերը Դավիթ Բաբախանյանն էր։

2019 — 2020 թվականներին որպես հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը գործակցել է Associated Television International (USA) և Academy Films (Armenia) ընկերությունների հետ և ԱՄՆ-ի համար նկարահանվել են «Մահվան ջոկատ» և «Քավարան» հեռուստաֆիլմերը՝ անգլերեն լեզվով։

2021 թվականից Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ռեժիսորական վարպետություն խմբի ղեկավարն է։

Արթուր Եզեկյան
Արթուր Եզեկյանը ծնվել է 1966 թվականի փետրվարի 6-ին՝ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, այն միջավայրում, որտեղ ձևավորվել են նրա առաջին պատկերացումներն աշխարհի, աշխատանքի և ստեղծագործելու մասին։

Դեռ երիտասարդ տարիներին նա ընտրեց տեխնիկական կրթության ուղին և 1983–1990 թվականներին սովորեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ կիբեռնետիկայի ֆակուլտետում՝ ստանալով ավտոմատիկա և տելեմեխանիկա մասնագիտություն։ Սակայն նրա հետաքրքրությունները շուտով դուրս եկան միայն տեխնիկական ոլորտի սահմաններից՝ վերածվելով մեդիայի և հաղորդակցության նկատմամբ խորացված հետաքրքրության։

1990-ականների սկզբին նա սկսեց իր ճանապարհը հեռուստատեսության ոլորտում՝ 1990–1994 թվականներին հիմնելով Գյումրիում «Ցայգ» հեռուստաընկերությունը։ Այդ փուլը դարձավ նրա առաջին փորձը՝ ստեղծելու տեղական մեդիա միջավայր, որը կարող էր արտահայտել հանրային ձայնը և ձևավորել նոր հաղորդակցական մշակույթ։

1994 թվականից նա ձեռնամուխ եղավ իր ամենանշանակալի նախաձեռնությանը՝ «Շանթ» հեռուստաընկերության ստեղծմանը։ Հեռուստաընկերությունը, որի հեռարձակումը Երևանում մեկնարկեց 2000 թվականին, տարիների ընթացքում դարձավ Հայաստանի առաջատար մեդիա հարթակներից մեկը՝ ներկայացնելով բազմաժանր բովանդակություն և նոր հեռուստատեսային մոտեցումներ։ 1998 թվականին նա նաև հիմնել է «Շանթ» ռադիոկայանը՝ ընդլայնելով մեդիա գործունեության շրջանակը։

Արթուր Եզեկյանի գործունեությունը չի սահմանափակվել միայն կառավարչական աշխատանքով․ նա նաև եղել է բազմաթիվ հեռուստանախագծերի և գաղափարների հեղինակ՝ ներառյալ հումորային ծրագրեր, «Կամուրջ» հասարակական-քաղաքական հաղորդումը և «Հայցք հյուսիսից» վերլուծական նախագիծը, որոնք ձևավորել են հեռուստաընկերության բովանդակային ուղղությունը։

1999 թվականին նա փորձել է իր ուժերը նաև քաղաքական դաշտում՝ մասնակցելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական ընտրություններին։

Մեդիայի նկատմամբ նրա մոտեցումը միշտ համադրել է ստեղծագործականությունն ու ռազմավարական մտածողությունը՝ ինչի արդյունքում «Շանթ»-ը դարձել է ոչ միայն հեռուստաընկերություն, այլև գաղափարների և ձևաչափերի հարթակ։

Նա հետաքրքրված է սպորտով և երաժշտությամբ, տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին։

Արթուր Եզեկյանը ամուսնացած է և ունի երկու զավակ։

Հովհաննես Մովսիսյան
Հովհաննես Մովսիսյանը մեդիա ոլորտում ունի ավելի քան 18 տարվա փորձ։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում, գտնվելով ՀՀ-ում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների կիզակետում, իրականացրել է լրագրողական և պրոդյուսերական աշխատանք՝ ապահովելով որակյալ մեդիակոնտենտ։

Նա սկսել է իր կարիերան 16 տարեկանից` Ինտերնյուսի «Մենք ենք» հաղորդաշարում, որը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերությամբ , 2009 թվականից աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես լրագրող, հաղորդավար և պրոդյուսեր։
Նա հիմնադրել և ղեկավարել է մի շարք կառույցներ՝ «CMTeam» մեդիա ընկերությունը, «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը», «Օրբելի» վերլուծական կենտրոնը և «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։

2018-2020 թթ. նա հանդիսացել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենը:

2020 թվականից Հովհաննես Մովսիսյանը ղեկավարում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։ Այդ ընթացքում ստեղծվել են նոր հեռուստաալիքներ, թվային հարթակներ և իրականացվել են խոշոր մշակութային նախագծեր՝ ներառյալ տարածաշրջանային զբոսաշրջությունը խթանող «Ֆեստիվառ» փառատոնը։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը 2022 թվականին հյուրընկալել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը (JESC 2022) Հայաստանում։